ՀայերենРусскийEnglish

Մեր մասին

Համաշխարհային հռչակ ունեցող Shell կոնցեռնի հայաստանյան ներկայացուցիչ «Ա-Ջավա» ՍՊԸ-ն արդեն 10 տարի զբաղվում է Shell բարձրորակ քսանյութերի ներմուծմամբ:

Shell–ը Հայաստանում ներկայացնելու բարձր պատիվ ունենալով` հրավիրում ենք ձեզ համագործակցության:
• Մենք արագ և արհեստավարժ կերպով կօգնենք ընտրել Ձեր սարքավորումների աշխատանքի համար անհարժեշտ արտադրանքի տեսակը:
• Մեր մասնագետները միշտ պատրաստ են աջակցել Ձեզ քսանյութերի վերաբերյալ ծագող տեխնիկական հարցերում` դարձնելով Ձեր աշխատանքն ավելի արդյունավետ:
• Մեր նպատակը ոչ միայն արտադրանքի մատակարարումն է, այլև յուրաքանչյուր հաճախորդի հետ երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցության հաստատումը:
• Մենք պատասխանատվություն ենք կրում մեր կողմից մատակարարվող յուղի յուրաքանչյուր լիտրի որակի, և հենց այդ պատճառով է, որ մեր արտադրանքին շնորհվել են միջազգային ամենաժամանակակից նորմերին համապատասխանող ծագման և որակի սերտիֆիկատներ:
• Մենք ամենասեղմ ժամկետում կկազմակերպենք ապրանքի մատակարարումը սեփական պահեստից, իսկ դրա բացակայության դեպքում հատուկ պատվերով կներմուծենք այն Ձեր իսկ նշված հասցեով: